Մեկ տարում Ադրբեջանում գնաճը կազմել է 15,45 տոկոս, Բաքվում` 18, 77 տոկոս, իսկ շրջաններում`12,18 տոկոս:
Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տվյալներով, ամենաբարձր գնաճը գրանցվել է սննդամթերքի ոլորտում` մոտ 27 տոկոս, ոչ պարենային ապրանքների ոլորտում`2, 81 տոկոս, ծառայությունների ոլորտում` 3,5 տոկոս: Այս մասին հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը:
Ընթացիկ տարվա միայն ապրիլին պարենային մթերքներից ամենաշատը թանկացել է կարտոֆիլը (7%), ցորենի ալյուրը (4.85%), տավարի միսը (1,93%), ոչխարի միսը (2,47%), հավի միսը (1, 4%), ձուն (3.39%), գազարը (5.17%), խնձորը (3.61%), մածունը (2.09%), իսկ ոչ պարենային մթերքներից`տետրերը (15,18%), կանացի երկարաթեւ վերնաշապիկները (7.73%), 3-6 տարեկան աղջիկների համար ամառային զգեստները (7,27%), 3-6 տարեկան երեխաների համար վերնաշապիկներ (7.95% ), դանակներ (6,94%):
Ծառայությունների ոլորտում գնաճ է գրանցվել աղբահանման (35.43%) եւ տեխզննման (23.11%) համար:




























