Հայաստանի արդարադատության նախարարության աշխատանքային խումբը կուսումնասիրի ընտրությունների ընթացքում խախտումների բոլոր փաստերը՝ սկսած 1991 թվականից։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Ընդ որում, ինչպես նշեց Բադասյանը, փաստահավաք խումբը, որը կազմաված է անկախ փորձագետներից, կֆինանսավորվի բյուջետային միջոցներից։
««Անկախ փորձագետներ» ասելով պետք է հասկանալ մասնագետներ, որոնք կախում չունեն կառավարությունից»,- ասաց նախարարը։
Փորձագետները, նրա խոսքերով, կաշխատեն մի քանի ուղղություններով։
«Առաջին՝ նրանք կուսումնասիրեն ընտրություններում եւ հանրաքվեներում քվերակությունների արդյունքների կեղծումները՝ սկսած 1991 թվականից։ Երկրորդ՝ կուսումնասիրեն ապօրինի հարստացման դեպքերը, այդ թվում՝ պետական միջոցների հաշվին»,- ընդգծեց Բադասյանը։
Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, կուսումնասիրվեն բանակում զինծառայողների մահվան փաստերը։





























