Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 4-ին մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ օտարերկրյա դիվանագետների հետ ներկա է գտնվել հոգեհանգստյան արարողությանն՝ ի հիշատակ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի զոհերի:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությունը նախագահել է Գարեգին Բ-ն:





























