Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից նետված 14-ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է

Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջի գրառումից, որում մասնավորապես ասվում է․

«14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել:

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։