Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը ենթարկվել է զինված հարձակման, որի հետեւանքով մեկ ոստիկան է սպանվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի՝ Քասթամոնու քաղաքում իրականացրած հանրահավաքից հետո վարչապետի աշխատակազմին եւ իշխող կուսակցության անդամներին տեղափոխող ավտոշարասյունը Իլգազ լեռան ստորոտին ենթարկվել է զինված հարձակման: Բացի մեկ սպանված ոստիկանից, մեկ ոստիկան էլ վիրավորվել է:

Թուրքիայի վարչապետը չի եղել ավտոշարասյան մեջ: Նա հանրահավաքից հետո ուղղաթիռով մեկնել է Ամասիա:

Թուրքական անվտանգության ուժերն այս հարձակման մեջ կասկածում են PKK-ին, կամ մեկ այլ քրդական ռազմականացված կառույցին՝ TIKKO-ին: