Ֆրանսիայի Սենատն այսօր` մայիսի 4-ին, 196 «դեմ» եւ 74 «կողմ» ձայներով մերժեց Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, Ֆրանսիայում հայկական համայնքի ներկայացուցիչները Սենատում օրինագծի քննարկման ժամանակ անցկացնում էին բողոքի ցույց`օրինագիծն ընդունելու պահանջով:
Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը քրականացնող օրենք է ընդունել։
Նշենք, որ աշխարհի մի քանի երկրում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը համարվում է հանցագործություն, մասնավորապես, այդպիսի համոզմունքների համար կարող են պատժվել Արգենտինայի, Շվեյցարիայի եւ Ուրուգվայի քաղաքացիները:





























