Բելառուսը գազի դիմաց պարտավորություն չունի Ռուսաստանի առջեւ, հաղորդում է Բելթան՝ հղում անելով Բելառուսի էներգետիկայի նախարարությանը:
«Բելառուսը որեւէ պարտավորություն չունի ներմուծված բնական գազի դիմաց: Բելառուսը գազ է ներմուծում՝ համապատասխան կնքված համաձայնագրերի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Էներգետիկայի նախարարության տեղեկություններով՝ այժմ տնտեսվարող սուբյեկտների միջեւ տարաձայնություններ կան՝ կապված բնական գազի գնի եւ դրա կալորիականության հետ:
ՌԻԱ նովոստիի հաղորդմամբ՝ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստ է բանակցություններ սկսել Բելառուսի հետ 2021 թվականից 165,6 մլն դոլարի չափով երկրի պարտքի հետ կապված հարցը կարգավորելուց հետո: Միլլերի խոսքով՝ այդ դիրքորոշմամբ նամակն ուղարկվել է Բելառուսի էներգետիկայի նախարարին:




























