Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսի 8863 նոր դեպք: Այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը:

Այսպիսով, երկրում ընդհանուր հայտնաբերվել է 85 տարածաշրջաններում 423 741 հիվանդացած մարդ:

Մեկ օրում գրանցվել է մահվան 182 դեպք: Ռուսաստանում ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է 5 037 պացիենտ: