Թուրքիան եւ Իրանը էներգետիկայի բնագավառում «ճանապարհային քարտեզ» են մշակում։

Իր իրանցի գործընկերոջ՝ Մաջիդ Նամջուի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին  ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։

«Թուրքիան հասկանում է, որ Ադրբեջանը, Իրանը, Իրաքը, Ռուսաստանը եւ Թուրքմենստանը տարածաշրջանում էներգիայի հիմնական արտադրողներն են, դրա համար էլ մենք համոզված ենք, որ այդ երկրները կարող են բավարարել մեր էներգետիկ պահանջները»,- MehrNews-ի տեղեկացմամբ ասել է նա։