Հայաստանում մինչեւ եկող շաբաթվա սկիզբ անձրեւ է տեղալու: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով, մայիսի մայիսի 6-7-ին տեղումներ կլինեն օրվա երկրորդ կեսին, իսկ մայիսի 8-ին տեղ-տեղ ամպամածություն է լինելու:
«Մայիսն ամենաանձրեւոտ ամիսն է»,- ընդգծել է նա` նկատելով, որ օդի ջերմաստիճանը չի շեղվել նորմայից:
Մայիսի 10-ին եւս տեղումներ կլինեն:





























