Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համաձայն է Հայաստանի ընտրական բարեփոխումների վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի որոշ առաջարկների հետ, սակայն մյուս մասը կտրականապես չի ընդունում։
Նա համաձայն է վենետիկցի մասնագետների այն կարծիքին, որ անհրաժեշտ է զգուշավորություն ցուցաբերել անձնագրերի սկանավորման եւ տեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցում, քանի որ դա կարող է հանգեցնել քվեարկությանը մասնակցած անձերի նույնականացմանը։
Միաժամանակ, նախարարը կտրականապես համաձայն չէ վենետիկցի փորձագետների այն առաջարկին, ըստ որի պետք է չեղյալ համարել պարտադիր քաղաքացիության եւ Հայաստանում բնակվելու վերաբերյալ ցենզը։ Նա նաեւ համաձայն չէ Վենետիկի հանձնաժողովի այն առաջարկին, որի համաձայն խախտումներ արձանագրած տեղամասերում պետք է նոր ընտրություններ անցկացնել։





























