ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մայիսի 5-ին հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին` Հռոմում Լիբիայի վերաբերյալ կոնտակտային խմբի խորհրդակցությանը:

Կողմերը քննարկել են վերջին իրադարձությունները Լիբիայում, պաղեստինյան խմբավորումների հաշտեցումը, նաեւ պայքարը միջազգային ահաբեկչության հետ Ուսամա բեն Լադենի ոչնչացման համատեքստում:

Քննարկվել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը Մուամար Քադաֆիին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Էրդողանը դիմել էր Քադաֆիին եւ «հանուն իր ժողովրդի ապագայի» կոչ արել լքել պաշտոնն եւ հեռանալ: