Դաղստանում մի աշակերտուհու մեկ տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել ահաբեկչական գործողության մասին կեղծ ահազանգի համար, որը նա արել էր 2010թ. դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ «Ուղիղ գծի» օպերատորին:

Քննության տվյալներով, Կուրախի շրջանի գյուղական դպրոցի 16-ամյա աշակերտուհին զանգել էր «Զրույց Պուտինի հետ» հաղորդման խմբագրություն եւ հայտնել Մոսկվայի մարզում նախատեսվող ահաբեկչության մասին: