Հունիսի 2-ի գիշերը ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում ատրճանակ է եղել։

Վանաձորի բնակիչ,  27-ամյա վարորդը ոստիկանության ծառայողներին ատրճանակի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել եւ բերման է ենթարկվել բաժին։ Ապօրինի գազային ատրճանակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում։