Իսպանիայում ձերբակալվել է Օրեխովյան հանցավոր խմբավորման առաջնորդներից մեկը` Դմիտրի Բելկինը` «Բելոկ» մականունով: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Բելկինը միջազգային հետախուզման մեջ էր: Նրան մեղադրում են հանցավոր խմբավորման անդամ լինելու, ավելի քան 20 հանցագործություններ կատարելու մեջ: Նա նաեւ մեղադրվում է քննիչ Յուրի Կերեզի սպանության մեջ:

Մեկ ամիս առաջ Իսպանիան Ռուսաստանին էր հանձնել խմբավորման այլ անդամների` Սերգեյ Բուտորինին եւ Մարատ Պոլյանսկուն:

Օրեխովյան խմբավորման որոշ անդամներ դեռ հետախուզման մեջ են: