Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության վարչությունը հայտարարել է, թե օգոստոսի 22-ին երկրում ներդրվելու են ինտերնետից օգտվելու նոր կանոնները:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, նոր կանոններն օգտվողներին դնելու են կայքերի ֆիլտրման չորս տարբերակներից մեկի առջեւ` «ընտանիք», «երեխա», «Տնային» եւ «ստանդարտ»:

կայքերի ֆիլտրման չափորոշիչները որոշելու է վարչությունը:

Նոր որոշումը հարուցել է հանրության բուռն արձագանքը: Սոցցանցերում հազարավոր օգտվողներ միացել են բողոքի գործողություններին, իսկ օգոստոսի 22-ն արդեն անվանել են «Թուրքիայում Ինտերնետի մահվան օր» անունով: