Իրանում մահապատժի է ենթարկվել թմրանյութերի առեւտրով եւ օգտագործմամբ զբաղվող երկու մարդ։
Մարդիկ մահապատժի են ենթարկվել Մազանդարան նահանգի Սարի քաղաքում, հայտնում է Mehr գործակալությունը։
2011 թվականի սկզբից Իրանում մահապատժի է ենթարկվել թմրանյութերի առեւտրի եւ բռնաբարության մեջ մեղադրվող 80 մարդ։





























