Յուղոտ սննդից հրաժարվելը բացասաբար է ազդում մարդու առողջական վիճակի վրա։ Նման եզրակացության են եկել Բարշոպի ինստիտուտի առողջության գիտական  կենտրոնի մասնագետները։ Փորձարկումները կատարվել են մկների վրա։ Բոլոր կրծողները գենետիկորեն տարբերվել են միմյանցից։

Նրանց սննդակարգից տարբեր չափի յուղալի սնունդը բացառվել է։ Այն մկները, որոնց սննդակարգից յուղն առհասարակ հանվել է, ավելի քիչ են ապրել, քան սովորական սննդով կերակրված մկները։