ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:

Հրամանագրերից մեկում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Բորիս Բախշիյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Մեկ այլ հրամանագրով Վահագն Թորոսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: