Հայաստանի Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը, ըստ որի առաջարկվում է մայիսի 15-ը նշել որպես Ընտանիքի օր:
Օրինագիծն այսօր` մայիսի 6-ին ստացել է դրական եզրակացություն եւ ընդգրկվել է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Օրինագծի հեղինակներն են` ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Անահիտ Բախշյանը, Արծվիկ Մինասյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լյովա Խաչատրյանը, Արման Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արտյուշ Շահբազյանը:





























