Եթե հուլիսի 23-ին Թունիսում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության գան արմատականները, տապալված նախագահ բեն Ալիի կողմնակիցները կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել: Այդ մասին հայտարարել է Թունիսի ՆԳ նախկին նախարար Ֆարհատ ար-Ռաջիհին:

«Ռազմական հեղաշրջումը հնարավոր է «ան-Նահդա» (Վերածնունդ) շարժման հաղթանակի դեպքում»,- ասել է ար-Ռաջիհին:

Նախկին նախարարի հայտարարությունը բուռն արձագանք է գտել: Շատ քաղաքներում փողոց են դուրս եկել ցուցարարները` հակակառավարական կարգախոսներով եւ կառավարության հրաժարականի պահանջներով: Նրանք կառավարության անդամներին մեղադրել են բեն Ալիի կողմնակիցների հետ կապի եւ ժողովրդավարական բարեփոխումները սպառնալիքներով կանխելու փորձերի մեջ: