Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր` մայիսի 6-ին որոշեց լայնածավալ ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ:
Մանրամասն կուսումնասիրվեն թե’ տեղական արտադրողների, թե’ ներմուծողների եւ թե’ պետեկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկատվությունները:
Հիշեցնենք, որ ջերմոցային լոլիկ արտադրողները մի քանի օր առաջ բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով կանխել Թուրքիայից էժան ու մաքսանենգ լոլիկի ու վարունգի ներկրումը: Նրանց համոզմամբ` տեղական արտադրողի եւ ներմուծողի միջեւ ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ;





























