«Երկիր» էլեկտրոնային կայքէջն այսօր՝ մայիսի 6-ին հակերային հարձակման է ենթարկվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ կայքէջի խմբագիր Հարություն Հարությունյանը։
«Դեռեւս հայտնի չէ, թե ովքեր են հաքերային հարձակման հեղինակները, սակայն մասնագետներն աշխատում են թերությունների վերացման ուղղությամբ, եւ հարձակման հեղինակների մասին հայտնի կդառնա արդեն մի քանի ժամից»,- տեղեկացրեց նա։
Հարություն Հարությունյանը նշեց նաեւ, որ կայքէջին հասցված վնասերը բավական լուրջ են եւ մասնագտների հավաստմամբ կշտկվեն այս գիշեր կամ մինչեւ վաղը կեսօր։





























