Իրաքում անհայտ անձինք հարձակվել են Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դատը նախագահող դատավոր Մունի Հադդադի վրա։ Հարձակումը կատարվել է Բաղդադում՝ մայիսի 6-ի գիշերը, դատավորի՝ տուն վերադառնալու ժամանակ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Անհայտ անձինք կրակել են նրա մեքենայի ուղղությամբ, սակայն դատավորը չի տուժել։
Հարձակվողները դիմել են փախուստի։
Հուսեյնը մարդկության դեմ կատարած հանցանքի մեղադրանքով կախաղան էր բարձրացվել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին։





























