«Արմավիա» ավիաընկերության՝ Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում մնացած օդանավը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Երեւանում։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, օդանավը վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով 19։27-ին։

Նշենք, որ «Արմավիայի» Թել-Ավիվ-Երեւան չվերթը հետաձգվել էր վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով: Թել-Ավիվի օդանավակայանում օդանավը լիցքավորվել է յուղ պարունակող վառելիքով: «Թել-Ավիվ-Երեւան չվերթի 41 ուղեւորները տեղավորվել են հյուրանոցներում` Թել-Ավիվի օդանավակայանի հաշվին: