Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բաթումիում ընդունել է Ոստիկանության օրվան նվիրված զորահանդեսը: Սակայն, ամենայն հավանականությամբ, հասարակությունը հիշելու է ոչ թե զորահանդեսը, այլ Սահակաշվիլիի այցը տեղի դելֆինարիում, գրում է NEWSru.com-ը:

Վրաստանի նախագահն այնտեղ գրկել, շոյել եւ համբուրել է դելֆիններից մեկին: Այդ գործողությունը բուռն արձագանք է գտել վրաց հասարակության շրջանում:

«Ինտերֆաքսը» գրում է, որ Սահակաշվիլին «անձնական պահպանության աշխատակիցներինշոկի մեջ է գցել»: Դելֆինին գրկելու տեսանյութը հասանելի է YouTube-ում:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, մայիսի 6-ին 20 տարվա ընդմիջումից հետո, դելֆինաիումում կայացել է առաջին շոուն, որին ներկա է եղել երկրի նախագահն` ընտանիքի հետ: