Մենք նոր թափուր աշխատատեղեր ունենք, եւ գործող անձնակազմի վերաբաշխում է իրականացվել: Մեր պրոֆեսիոնալ կադրերի եւ անձնակազմի պահպանումն իսկական մարտահրավեր է մեզ համար: Այս մասին հունիսի 10-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ իրենք փորձում են պահպանել դիվանագիտական անձնակազմի կայունությունը խրախուսման քաղաքականության օգնությամբ: «Մենք պետք է ապահովենք, որպեսզի ռոտացիայի ծրագրերն աշխատեն այնպես, որպեսզի մարդիկ իրենց կարիերայի ընթացքում աշխատեն տարբեր երկրներում»,- շեշտեց Մնացականյանը:





























