Հատուկջոկատային վետերանը կասկածում է «Ալ Քաիդայի» առաջնորդի մահվան պատմության իսկությանը։

«Ուսամա բեն Լադենին սպանելու գործողությունն աճպարարության ամբողջություն  է, այսինքն՝ շոու։ Ամերիկացիները գործել են, ինչպես փիղն ափսեների խանութում։ Յուրաքանչյուր մասնագետ այդ գործողության մեջ հակասություններ կտեսնի, եւ այն ամենը, ինչ մեզ ներկայացվում է այսօր, հիմարների համար է հաշվարկված»,- «Տրուդին» ասել է հատուկջոկատային վետերան Վլադիմիր Կլյուկինը։

Հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք ինքը բեն Լադենի մահվանը, Կլյուկինն ասել է. «Որտե՞ղ են ապացույցները, որ սպանվել է հենց բեն Լադենը։ Կասկած է հարուցում նաեւ շուտափույթ թաղումը։ Չէ՞ որ իսլամը թույլ չի տալիս մահացածի մարմինը ջրասույզ անել։ Ինչպե՞ս ամերիկացիները հասցրեցին ԴՆԹ անալիզ անել մեկ օրվա ընթացքում եւ որտեղի՞ց վերցրեցին լրացուցիչ նմուշները։

Ես տեղեկություն ունեմ, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է 1,5 տարի առաջ եւ թաղվել իր հայրենիքում»,- հայտարարել է նա: