Արտահանձնման կամ չարտահանձնման հարցը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունում: Այս մասին հունիսի 11-ին առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով քրեական գործերում ներգրավված Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների արտահանձնման մասին հարցին:

Նա պարզաբանեց, որ այս կապակցությամբ շփումներ կան երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ: «Ես այս հարցը դիտարկում են իրավական հարթությունում, այլ ոչ թե քաղաքականացվածության»,- հավելեց դեսպանը: