Որոշ ուժեր եւ մարդիկ փորձում են քաղաքականացնել գազի հարցը եւ այն ներկայացնել հակառուսական լույսի ներքո, սակայն դա իրականության հետ որեւէ կապ չունի: Այս մասին հունիսի 11-ին առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ըստ նրա՝ ամեն ինչ իրապես հենվում է մի շարք մանրակրկիտ պայմանավորվածությունների վրա, որոնք հիմնված են շահերի հավասարակշռության եւ ԵԱՏՄ կազմում դաշինքի եւ համատեղ անդամակցության սկզբունքների վրա:

«Գազամատակարարման հարցը կարգավորվում է 2013 թվականի համաձայնագրով: Դրանք այնպիսի փաթեթային համաձայնագրեր են, որոնք փոխադարձ պարտավորություններ են ենթադրում  եւ մշակված են տնտեսական, սոցիալական եւ այլ գործոնների մանրակրկիտ հաշվարկման հիման վրա»,- ասաց դեսպանը: