Նախատեսվում է Հայաստանում 6 ընտարական տեղամաս բացել Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների քվեարկության համար: Այս մասին հունիսի 11-ին առցանց մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նա պարզաբանեց, որ բոլոր ընթացակարգերը նախապես համաձայնեցվելու են Հայաստանի իշխանությունների հետ:

«Անպայման համաճարակաբանական անվտանգության խիստ միջոցառումներ են ընդունվելու»,- հավելեց նա:

Նշենք, որ նշված քվեարկությունը տեղի է ունենալու հուլիսի 1-ին: