«ՉԻ»-ն  անդրադառնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի որոշմանը, որով կախակայվում է Ժնեւի հայոց եկեղեցու քահանա Աբել Մանուկյանի քահանայագործությունը: Թերթը, վկայակոչելով եվրոպական սփյուռքի իր աղբյուրներրին, գրում է.  «Եթե Էջմիածինը գնում է սփյուռքահայության կարծիքը եւ ներկա իրողություններն արհամարհելու ճանապարհով, ստիպված կլինեն նախ դիմել օրենքի միջամտությանը։

Եվ որպես ավելի ծայրահեղ քայլ՝ նույնիսկ կմտածեն Կիպրոսի, Լիբանանի, Իրանի եւ Սիրիայի օրինակով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Էջմիածնի փոխարեն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ Անթալիայի հովանու ներքո անցնելու մասին։ Համենայն դեպս, նման տրամադրություններ խմորվում են»։