Թուրքիայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որն ընդլայնում է «գիշերային պահակների» լիազորությունները, գրում է Hurriyet-ը:
Այժմ նրանք լիազորություն կունենան կանգնեցնել մարդկանց եւ խուզարկել, զենք կրել եւ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել:
Օրինագծին աջակցել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ «Ազգային շարժում» կուսակցությունը: Ընդդիմադիր կուսակցությունները դեմ են հանդես եկել՝ պնդելով, որ օրենսդրությունը լիազորություններ է տալիս ոչ բավարար որակավորված ուժի:




























