Առանձնակի կարեւորություն է արձանագրել եւ տեղորոշել այն դեպքերը, այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սա սուտ է: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ մենք սրանով զբաղվելու լուրջ մեխանիզմներ պետք է գտնենք, եւ կարողանանք տեղորոշել այդ մարդկանց, հասկանանք նրանց նպատակը, շարժառիթները եւ կապերը: Սա նույնպես կարող է մեր որոշակի հետեւություններ անելու տեղ թողնել: Սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություն ունեցող մարմինները, եւ կարողանանք եզրակացությունների գալ»,-ասաց նա: