Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»,- գրել է նա։