Թուրքիան բացել է ցամաքային, օդային եւ ծովային սահմանները բոլոր օտարերկրացիների համար բացառությամբ Իրանի հետ սահմանի։

Թուրքական Milligazete–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տարբեր ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման արդյունքում որոշվել է, որ երկրի ներսում կորոնավիրուսի դեմ հաջողված պայքարը թույլ է տալիս սահմանները բացել։

Նշվել է, որ բոլոր տիպի սահմանակետերում կլինեն բժշկական ստուգումներ։ Միայն անհրաժեշտության դեպքում  սիմպտոմներ ունեցող անձանց կարվի անվճար PCR թեստ։