Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի ռազմական  բյուջեն 3 մլրդ դոլարով ավելացնելու մասին օրենքը, հայտնում է Iran.ru-ն։

Հայտնի է, որ ռազմական բյուջեն կավելանա նավթի արտահանումից ստացված միջոցների հաշվին։

Իրանի ռազմական բյուջեի մասին ստույգ տվյալներ հայտնի չեն։ Որոշ հետազոտական ինստիտուտներ ենթադրում են, որ այդ թիվը կարող է հասնել 7 մլրդ դոլարի։