Իմքայլական նախարարներն ու պատգամավորներն ակտիվ կերպով տարածում են թուղթ՝ որպես Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ԱԱԾ խուզարկությունների օրինականությունն ապացուցող փաստաթուղ։ :
Չնայած թուղթը չունի ոչ կնիք, ոչ ստորագրություն, իմքայլականներն իրենց գրառումներում նշում են՝ փաստաթուղթ:
Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ այդ թղթում երեւում են 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Գեղարքունիքի մարզում բաժանված ընտրակաշառքները:
Հետաքրքիր է, որ այդ «փաստաթուղթը» հրապարակելու եւ ֆեյսբուքյան գրառում կատարելու համար ժամանակ է գտել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որի միտքը Հայաստանի առողջապահական համակարգի ճգնաժամային այս փուլում պետք է որ զբաղված լիներ միայն վարակվածներով:
Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակի»՝ Ազգային անվտանգության ծառայությունում այս պահին քննվում է ԲՀԿ առաջնորդի հետ առնչություն ունեցող երկու քրեական գործ:

Հետաքրքիր է ինչ կասեն մեր հայրենակիցները սոցիալական մեդիայում հայտնված այս «փաստաթղթի» մասին: Արդյո՞ք այսպես չեն...
Опубликовано Arsen Torosyan Воскресенье, 14 июня 2020 г.




























