«Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում «գունավոր հեղափոխությունների» նախագիծը ԱՄՆ-ում մշակվել է դեռ տարիներ առաջ։ Այն սկսել է զարգանալ Բուշի օրոք»,- SalamNews-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի խրհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված լեյբորստների հայտարարություններն այն մասին, որ «ավանտյուրիստ Բրայզան մտադիր է փոխել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին», Նաթելաշվիլին պատասխանել է. «Այն հիմքով, որ Բրայզայի մասնագիտացումը պետական հեղաշրջումներն են։ Դրա վկայությունն են Վրաստանում Սահակաշվիլիի, Ուկրաինայում Յուշչենկոյի, Ղրղըզստանում Բակիեւի իշխանությունների գալը։ Ճիշտ է, վերջիներն արդեն փոփոխվել են, սակայն նրանց իշխանության է բերել Բրայզան։ Թեպետ 2003 թվականի նոյեմբերին նա չկարողացավ նույնն անել Ադրբեջանում, սակայն փորձ կատարվեց»։