Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունn արձագանքել է Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի եւ Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Սոսո Շատբերաշվիլիի այն հայտարարությանը, որ Վրաստանը պատրաստվում է հեղաշրջում անել Ադրբեջանում`այդ գործում ներգրավելով ԱՄՆ-ին:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն այդ հայտարարություն անհեթեթություն է համարել, հաղորդում է Aze.az-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հեյդար Ջեմալն զգուշացրել էր Ադրբեջանում Վրաստանի կողմից պատրաստվող հեղաշրջման մասին: Մի քանի օր անց այս տեղեկատվությունը հաստատել էր Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Սոսո Շատբերաշվիլին` հավելելով, որ այդ գործում խառնված է նաեւ ԱՄՆ-ը: Համաձայն քաղաքական գործիչների կողմից արված հայտարարության, հեղաշրջման պատրաստմամբ անձամբ զբաղվում են Միխայիլ Սահակաշվիլին, Ջորջ Բոկերիան եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:





























