Ինդոնեզիայի արեւելքում այսօր` մայիսի 7-ին տեղի ունեցած վթարի արդյունքում մահացել են բոլոր 25 ուղեւորները։ Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ինդոնեզական իրավապահ մարմիններին։

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը նշել է, որ պետական ընկերություններից մեկին պատկանող օդանավը վթարի է ենթարկվել Պապուա-Նոր Գվինեայի սահմանից ոչ հեռու։ Օդանավը ներքին չվերթ էր կատարում։

Պաշտոնատար անձանց տվյալներով, օդանավը պայթել է օդում, ինչից հետո ընկել է ծովը։ Վթարի պատճառների մսին տեղեկություններ չկան։