Henaran.am լրատվական կայքը հարձակման է ենթարկվել: Հաքերները կայքի գլխավոր էջում գրել են իսլամի հիմնական կարգախոսը՝ «Չկա այլ աստված, Ալլահից բացի, եւ Մուհամմադը նրա մարգարեն է»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Henaran.am կայքը երկու անգամ հարձակման էր ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից: Չի բացառվում, որ այս անգամ էլ հաքերային հարձակման հեղինակները ադրբեջանցիներն են, ինչի մասին վկայում է անգրագետ արաբերենով եւ ուղղագրական սխալներով գրված տեքստը:

Նշենք, որ նախօրեին, հաքերային հարձակման էր ենթարկվել նաեւ «Երկիր» էլեկտրոնային կայքէջը։