Երեւանում, այսօր` մայիսի 7-ին ժամը 15:00-ի սահմաններում Երեւանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի հարեւանությամբ ձորակում դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում ոստիկանության աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Եգոր Անտոնյանը:

Այնտեղ էին նաեւ դատական բժիշկն ու քննիչը:

Դիակի հայտնաբերման մասին ոստիկանությանը տեղեկացրել էին Երեւանյան լճի կամրջի հարեւանությամբ աշխատանքներ կատարող բեռնատար ավտոմեքենաների վարորդները: 

Դեպքի վայրում զրույցներից պարզվեց, որ դիակը մի քանի օրվա է, որի պատճառով տարածքում տհաճ հոտ էր տարածվել:

Ոստիկանները դեպքի վայրում պարզել են, որ մահացածը Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Արտակ Եփրեմյանն է: Նա մի քանի օր առաջ ընտանեկան խնդիրների հետ կապված դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել:

Դիակը տեղափոխվել է դիահերձարան: Մահվան հանգամանքներն ու պատճառները պարզ կլինեն դիակի դատաբշկական փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի