Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Արծվի ճանկ» նոր հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում սկսել են հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում գործող քրդական աշխատավորական կուսակցության օբյեկտներին: Այս մասին  Twitter-ի իր էջին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

««Արծվի ճանկ» օպերացիան սկսվել է»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ըստ նախարարության՝ թուրքական ռազմական ինքնաթիռները կրակում են բացում հենակետերի ուղղությամբ, որտեղ թաքնվում են Քրդական աշխատավորական կուսակցության համակիրները:

Իր հերթին, Al Arabiya հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը մոտ 20 ռումբ են նետել Իրաքի հյուսիսարեւմտյան Սինջար լեռներում գտնվող ՔԱԿ-ի օբյեկտների վրա:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է  համարվում Թուրքիայում: