Լիբիական կառավարական զորքերի օդուժը մայիսի 7-ին հարվածել է Միսուրատայի նավթային պահեստարաններին: Ռմբակոծման արդյունքում ոչնչացվել է չորս պահեստարան, այդ տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, մայիսի 5-ին Հռոմում կայացել է Լիբիայի հարցով շփման խմբի երկրորդ նիստը, որին մասնակցել են 22 երկրների, միջազգային վեց կազմակերպությունների, այդ թվում` ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, ներկայացուցիչներ: Նիստի արդյունքներով, ընդունված փաստաթղթում ընդգծվում է լիբիացիների անմիջական մասնակցությամբ ճգնաժամի կարգավորման անհրաժեշտության մասին:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Հիլար Քլինթոնը չի բացառել, որ Լիբիայում ռազմական գործողությունների ընթացքում Քադաֆին կարող է ոչնչացվել: Քլինթոնը Քադաֆիին համարել է «խոչընդոտ» խնդրի քաղաքական կարգավորման ճանապարհին: