Երեւանում մայիսի 7-ին անցկացվել է Գեորգիեւյան ժապավենների էստաֆետը: Հայաստանի ռուսաստանյան հայրենակիցների երիտասարդական միավորման, «Միասին» երիտասարդական շարժման եւ «Երիտասարդություն» կազմակերպության համտեղ ակցիան նվիրված էր Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 66-ամյակին: Ակցիան անցկացվել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:
Ակցիայի ընթացքում երիտասարդ ակտիվիստները Հայաստանի եւ Ռուսաստանի պետական դրոշներով քայլերթ են կազմակերպել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի մոտից մինչեւ Հաղթանակի զբոսայգի` անցորդներին նվիրելով Գեորգիեւյան ժապավեններ: Երթն ավարտվել է անմար կրակի մոտ:





























