Երեւանի կենդանաբանական այգում ծնվել է Ալիսան: Այս մասին հայտնում է Երեւանի կենդանաբանական այգին:

«Այս տարի մեզ մոտ արդեն ծնվել են 4 եղնիկ. 1 պտավոր՝ Բեմբին եւ 3 եվրոպական՝ Ֆելինը, Անահիտն ու Ալիսան։

Մուֆլոնների ընտանիքում ծնվել են 10 ձագուկ, իսկ բեզոարյան այծերի մոտ՝ 4-ը։

Առաջիկայում ունենք սպասվելիք ծնունդներ»,-ասված է հաղորդագրության մեջ: