ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը թույլ է տվել շվեյցարացի Իվ Ռոսսին ինքնաշեն ռեակտիվ շարժիչով թռչել Մեծ կանյոնի վրայով (Արիզոնայի նահանգ): 2008-ին նա ինքնաշեն թռչող սարքով անցել էր Լա Մանշի վրայով, հաղորդում է «ՌԻԱ նովոտսին»` վկայակոչելով «Ասոշեյթեդ Պրեսս»-ը:

51-ամյա շվեյցարացին այս թռիչքին պատրաստվել է տարիներ շարունակ եւ հիմա նրա երազանքը կարող է իրականություն դառնալ:

Նախատեսվում է, որ Ռոսսին օդ կբարձրանա ուղղաթիռով, որից հետո կթռչի եւ կանցնի Մեծ կանյոնը, օգտագործելով ռեակտիվ հրթիռ եւ ինքնաշեն թեւեր: Նա իր թռիչքը կսկսի Իգլ-Փոինթից: