ՀՀ ԶՈւ խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը երեկ մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75-ամյակին նվիրված կայանալիք զորահանդեսին։ Այս մասին Facevook-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մոսկվայում զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում եւ նախապատրաստական միջոցառումներում։

Մինչ այդ «Զինուժը» հետեւել է մեր զինծառայողների գլխավոր փորձին»,-գրել է նա: