Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա»-ի Վոլգոգրադի միջռեգիոնալ կուսակցական կոնֆերանսի ժամանակ հայտնի երգչուհի Նադեժդա Բաբկինան դիմել է վարչապետ Վլադիմիր Պուտինին` խնդրելով ֆինանսավորել ռուսական ժողովրդական երգի փառատոնը:
Ձեռքը դնելով սրտին, Բաբկինան խորամանկորեն նայել է Պուտինին եւ երկիմաստ խոստովանել, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ինքը գրգռվում է: Պուտինը թեթեւ շոկի մեջ է հայտնվել, պատասխանելով. «Վերջ. Կարող եք այլեւս ոչինչ չասել»:
Բաբկինան Պուտինի համար ժողովրդական երգ է երգել, որպեսզի արժանանա նրա բարեհաճությանը:
Վերջինս, իհարկե, չէր կարող մերժել Բաբկինային: Նա ասել է, որ փառատոնի համար փող կտրամադրվի, բայց միայն կուսակցության բյուջեից, այլ ոչ պետբյուջեից, որպեսզի մյուս արտիստները չմտածեն, թե կուսակցության անդամներին նման բոնուսներ են տրվում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:





























